Рубрика: հայոց լեզու 2018-2019

Աշխատանք հայոց լեզվից (հնչյունաբանություն)

1. Լրացրու բաց թողած տառը կամ կրկնակ բաղաձայնը՝ որտեղ հարկավոր է.
Ձայնավորներ
(է-ե) ամենաէական, հնեաբան, երբեւիցէ, պատնեշ, որեւէ, միջօրէ, առեջաթել, վայրէջք, գոմեշ, (օ-ո) անօրեն, աշխարհազոր, մեղմօրեն, օրորել, տնօրեն, գիշերուզոր, հանապազորդ, վաղօրդայն, հանապազօր (ը) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստըրե, հյուրընկալ, գահընկեց, աննդմեջ, ինքնըստինքյան, ճեպընթաց, լուսնկա, մերթընդմերթ
եւ
թեթևոտն, ագեվազ, սերկևիլ, հետևակ, հոգեվիճակ, հևք, կարևոր, կարեվեր, գերեվարել, ուղեվճար, հևիհև
յ

տույժ, ատամնաբույժ, հեռակայել, Սերգեյի, Արմինեի, արքայորդի, սկեսրայր, Նայիրի, խնայել, աղյուսակ, հետիոտն, ջղային

բ-պ-փ

Հռիփսիմե, Եղիսաբեթ, Սիրարփի, Ամբերդ, Բաբկեն, Մեհրաբ, Դարբինյան, Մեսրոպյան, Թոփչյան

դ-տ-թ

անհաղորդ, անհողդողդ, մակարդուկ, արդուկ, շողոքորթ, զարթուցիչ, բիրտ, Թադևոս, թակարդ, սանդղահարթակ, կարմրախայտ, ճտքակոշիկ, որթակոտոր, գրտնակ, նշտարենի, Ալաշկերտ, Վարդգես, Սեթրակ

գ-կ-ք

ճրագալույց, ոգելից, գոգավոր, քրքիջ, ճգնարան, Չինգիզ խան, Սյունիք, Վախթանգ, Սարգսյան, սլացիկ, աքցան, աքսոր, քողտիկ, տաքուկ, ծեծկռտուկ, խուսափուկ, բանուկ,

զ-ս

հրկեզ, վարս, բզկտել, մզկիթ, վզկապ, վազքուղի, մարդախույս, հարցախույզ

ղ-խ

Աղթամար, բողկ, նախշուն, կեղտոտ, դժոխք, կողպեք, ընձուղտ, տաղտկալի, կաղկանձել, հախճապակի, տախտակամած, թախծոտ, դշխուհի, ուղտափուշ, գաղթական

ձ-ծ-ց

կաթնահունց, անձկալի, գլուխկոնծի, խավարամած, թխվածք, հանդիպակաց, ճրագալույց, մտացածին, պախուրց, հինավուրց, կցկտուր,

ջ-ճ-չ

անզիջում, մինչև, զղջալ, ստերջ, թրջոց, աջհամբույր, խառնիճաղանջ, քուրջ, գեղջուկ, բաղարջ, կնճիթ, թնջուկ, զիջել, գոճի, խոճկոր, խռչակ, զեղչել, ակնակապիճ

հ

հեթեթալ, Հովհաննես, ընդառաջ, ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ, տարաշխարհիկ, հեղեղատ, ապաշխարել, նախագահ, հայթայթել, արհամարհել, գերաշնորհ, ընդհանուր, միաշար

կրկնակ բաղաձայն

տարադրամ, տարրական, տարամետ, բնօրրան, ընդդիմակաց, ուղղակի, ուղարկել, հելլենական, բուդդայական, հովասուն, Աքիլլես, հովվերգություն, հիսունինն, Ժաննա, Էլլա։

Реклама
Рубрика: Գրականություն 2018-2019

Մովսես Խորենացի «Ողբ». 

Մովսես Խորենացին Այս պատմավեպը անվանել է «Ողբ», որովհետև այդ ժամանակ Հայաստանը ավերված էր և ողբալի ժամանակներ էին: Մովսես Խորենացին գրում է. անհնար է չողբալ:

Խորենացին գրում է. «Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ ասծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկերես, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, գայլ դարձաձ գիշատում են իրենց հոտերը»:

Սա նշանակում է,որ Խորենացին ողբում էր ուսուցիչների տխմար, անարդար,ինքնահավան արարքներից: Ողբում էր նաև պաշտոնյաների և հոգևորականների համար: Իմ հասկանալով՝ Մովսես Խորենացին ամենաշատը ողբում էր հոգևորականներին և դրա համար համեմատություն եմ կազմում հոգևորականների մասին:

Հոգևորականները բոլորովին էլ չեն ցանկանում Աստծուն ծառայել։ Նրանց համար եկեղեցում ծառայելը զուտ աշխատանք է։ Նույնիսկ չեմ ցանկանում մտածել, թե մեր հայ հոգևորականների քանի՞տոկոսը քրիստոնյա կոչվելու իրավունք ունի։ Նրանք ուղղակի կարդում են Աստվածաշունչը և այնտեղ գրվածի էությունը չհասկանալով՝ մտապահում։ Նրանց և գրեթե բոլոր հայերի համար քրիստոնեությունը կրոն է և միայն այդքանը։ Նրանց աչքերը և ականջները փակ են։ Լսում են և չեն ընկալում, տեսնում են և չեն հասկանում։ Ցավոք այս է այն իրականությունը, որի համար ողբում էր Խորենացին, իսկ այժմ պետք է ողբա ողջ հայ ժողովուրդը:

Սովորողները ծույլ էին դարձել, չսովորող, չլսող, կռվասեր և այլն, համենայնդեպս՝ լավ մարդիկ չեն մեծանում:

Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:

Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններ ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:

Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:

Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:

Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:

Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:

Рубрика: հայոց լեզու 2018-2019

Առաջադրանքներ

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է։

4.դողէրոցք, հրազդանհէկ, չէի, անէ

2 .Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե։

4.ինչևիցե,եղերերգ,գեղուղեշ, աներկբա

3 .Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ։

3.հանապազօր,առօրյաանօրինություն,ոսկեզօծ

4 .Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ։

4.ապօրինի, նախօրե, վաղօրոք,հանրօգուտ

5 .Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո։

4.Հանապազորդ,եռոտանի,կրծոսկր, լացուկոծ

6 .Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը։

3. Օրըստորե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ

7. .Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և։

1.ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա

8 .Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և։

2.սերկևիլ, հևք, կարևոր,հետևակ

9 .Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ։

4. Ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեցարդ

33.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ։

3.հեղհեղուկ, առհավտչյա, ժպիրհ, դազգահ

34.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում զ։

1.փոթորկահույզ, ծխնելույզ, բզկտել, մզկիթ

35.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա։

4.ոսպնյակ, շուրջերկրյա,Եպրաքսյա, միմյանց

36.Ո՞ր շարքի բոլոր բառերում գրվում իա։

1.բամիա,խավիար, Իտալիա, հեքիաթ

37.Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակի բաղաձայն կա։

2.ուղղալար, հակընդդեմ, մրրկաշունչ, հովվերգություն

38. Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակի բաղաձայն կա։

1.ուղղություն, տանջալլուկ, հովվերգություն, երրորդ

39.Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա

3.հովասուն, ատամնաբույժ, ուխտադրույժ, աքիլլեսյան

Рубрика: Պատմություն

Վարդերի հեղափոխություն

Վարդերի հեղափոխություն գունավորհեղափոխություն Վրաստանում 2003 թվականի նոյեմբերին։ Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվական նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Հեղափոխության ընթացքում Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ։

  • նոյեմբերի 22 — ցուցարարների կողմից խորհրդարանի շենքի գրավում։
  • նոյեմբերի 23 — Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը համոզեց Շևարդնաձեին լքել Վրաստանը՝ հետագայում արյունահեղությունից խուսափելու համար։ Նոր ընտրությունները նշանակված են 2004 թվականի հունվարի 4-ին. դրանցում հաղթեց Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին
Рубрика: Գրականություն

Անրի Գրիգորյան <> ընթերցում

Լուիզան հավանոցում պաչվում էր հարևանի տղայի հետ:

Ականջներից բռնած նրանց դուրս բերեցին տագնապած հավերի բնից:
Տղային արգելեցին մոտենալ աղջկան:
-Բայց իմ դուրը գալիս է պաչվել նրա հետ, — ասաց տղան:
Հայրը քիչ մնաց խեղդեր նրան արևից տաքացած ջրով տակառի մեջ:
Լուիզան նույնպես պատժվեց: Մայրը պատռեց նրա միակ տոնական զգեստը: Աղջիկը սպառնաց մորը, որ հավանոցում կպաչվի գյուղի բոլոր տղաների հետ, իսկ այդ լղար հավերին դուրս կշպրտի այդտեղից, քանի որ նրանք ծերտից ու ձվերից բացի ոչինչ չեն տալիս: Մայրը ուրիշ որևէ արժեքավոր բան չգտնելով, հիմա էլ աղջկա մազերը կտրեց: Լուիզան ընկերուհիներին բացատրեց, որ հիմա քաղաքում բոլորը կտրած մազերով են դաշտ ու անտառ գնում:
Տղան խուսափում էր Լուիզայից: Իսկ աղջիկը, չնայած նրան արգելել էին մոտենալ առհասարակ տղաներից որևէ մեկին, նրա հետ շփվելու մի քանի փորձ արեց: Համարձակն էր: Սակայն տղան նույնպիսի համարձակություն այդպես էլ չդրսևորեց: Լուիզան հիասթափվեց:
Դրանից հետո դաշտում տկլոր պառկելը նրա սովորությունը դարձավ: Երբ նկատում էր ինձ՝ նրան թաքուն հետևելիս, շնչառությունը արագանում էր, ինչը զգացվում էր նրա վերուվար անող փորից: Երբեմն նա դիտմամբ շրջվում էր փորի վրա ու թափահարում ոտքերը: Հետո, իբր թե քնում է, նորից շրջվում էր մեջքի վրա ու փակում աչքերը: Վերջում անվրդով հագնվում էր, հորանջում ու վերադառնում թաղ:
Թաղի տղաները Լուիզային ծաղրելու առիթը բաց չէին թողնում: Օրինակ, երբ աղջիկը տնից դուրս էր գալիս՝ կարմիր շրթներկով լղոզած շուրթերով, նրանք ինչ ասես գոռում էին հետևից: Լուիզան ձևացնում էր, թե չի ջղայնանում: Միայն ձեռքով խփում էր հետույքին, հետո շրջվում ու ժպտում: Դրանից տղաների ծղրտոցը ավելի էր սաստկանում:
Լուիզայի նման պահվածքը ինձ չէր գոհացնում: Ես այն ժամանակ պատկերացում չունեի, թե ինչ է նշանակում լինել վուլգար: Բայց զգում էի, որ այդ ժեստը նրան չի սազում: Երանի հպարտ-հպարտ քշեր-անցներ նրանց կողքով:
Ես չէի կարողանում Լուիզային պաշտպանել տղաներից: Եթե կռիվ նախաձեռնեի, միևնույն է՝ չէի հաղթի: Ինձ հում-հում կուտեին: Համա թե ուժ ունեին հա՜: Նրանցից մեկը կաթը խմում էր հենց կովի պտուկից. կթում էր բաժակում ու տեղնուտեղը խմում: Մյուսը ամբողջ օրը հաց ու պանիր էր ուտում: Մյուսն էլ երկու օրը մեկ մի հավ էր խժռում: Իսկ ես միայն վարունգ ու կարտոֆիլ էի ուտում: Կաթի հոտն առնելիս էլ սիրտս խառնում էր:
Սակայն ես տղաների հետ պայքարելու իմ միջոցները մշակեցի: Մեկի գնդակը գողացա ու թաղեցի դաշտում: Իսկ դա թաղում միակ գնդակն էր: Ճիշտ է, մաշված էր, բայց բոլորի սիրելի գնդակն էր ու դեռ մի ամառ էլ կխաղային: Մյուսի մասին բամբասանքներ տարածեցի, իբր թե քոս ունի ու նրանից հեռու է պետք մնալ: Նա շուտով մնաց մենակ ու անօգնական: Մեկի սենյակում էլ պատուհանից ծխախոտի տուփ եմ թաքուն ներս շպրտել: Այդ օրը նա մի լավ ծեծ կերավ հորից: Մի խոսքով, սիրուն բաներ չեմ արել:
Շուտով թաղում այսպես ասած հետախուզական խումբ ստեղծվեց միաչքանի տատիկի գլխավորությամբ, որի աչքից, ինչպես ինքն էր հաճախ նշում, ոչինչ չէր վրիպում: Խումբը տեղի ունեցած դեպքերը քննարկելուց հետո մեղադրանքը բարդեց Լուիզայի վրա, քանի որ նա գյուղից վրեժ լուծելու բոլոր պատճառներն ուներ:
Օրը մթնում էր, երբ թաղի բնակիչները օղակելով Լուիզային կռվում էին նրա հետ: Մեկը քաշքշում էր նրա թևից, մյուսը՝ մազերից: Աղջիկը, գլուխը կախ՝ ամեն ինչ ժխտում էր:
-Ես եմ արել, Լուիզան մեղավոր չի:
Ի՞նչ կպատկերացնեի, որ ձայնս կտարբերվեր այդ աղմուկի մեջ: Երբ լռություն տիրեց, նոր միայն զգացի, թե որքան հաճելի երեկո էր:
Գյուղի տղաները սոված գայլերի պես զգույշ մոտեցան ինձ:
-Հա՛… ձեր գնդակն էլ ես եմ գողացել…
Հանդուգն տղայի տպավորություն թողեցի, բայց ներքուստ դողում էի:
-Դո՛ւք եք մեղավոր… Լուիզային պաշտպանելու փոխարեն անընդհատ ծաղրում եք նրան… Տղաները նմանվեցին վտանգը հոտն առած գայլերի:
-Գնդակը կորավ ու վռազ միաչքանի տատիկին դիմեցիք հա՞: Իսկ Լուիզան ո՞ւմ դիմի:
Ամեն կերպ փորձում էի կառավարել ձայնս, որ չդողար: Գլխավորը նրանք լսում էին: Ոմանք, համոզված եմ, բան չհասկացան ասածներիցս, բայց իմացել էի, որ կարևորը ոչ թե անհատական մարդկանց, այլ ամբոխի կարծիքն էր:
-Հիմա գոնե հանգիստ կթողնե՞ք Լուիզային:
Վերջին խոսքերս անհաջող էին. ասածս խնդրանքի պես հնչեց: «Գայլերի» աչքերը նույն պահին փայլատակեցին: Շշմեցուցիչ բան պետք է ասեի, այլապես մի հարվածն էլ բավական կլիներ ինձ գետնին տապալելու համար:
-Տղանե՛ր, գիտե՞ք ինչ անցավ մտքովս, երբ դաշտում թաղում էի ձեր գնդակը. ինչո՞ւ ստադիոն չեք սարքում այնտեղ: Կարելի է ընտիր ստադիոն սարքել: Է՜… քաղաքում մենք երազում ենք նման դաշտերի մասին, իսկ դուք այն թողած նեղ ու քարքարոտ բակերում եք գնդակը գլորում: Հը՞, տղանե՛ր, ժամանակը չի՞ իսկական ֆուտբոլ խաղանք:
Ես այդ պահին չէի էլ մտածում, որ ինքս ֆուտբոլից բան չեմ հասկանում, կարևորը նրանց ուշադրությունը շեղելն էր:
-Հենց վաղը գնանք, խոտը հնձենք ու դարպասների համար փոսեր փորենք: Ի՞նչ կասեք:
Այդ պահին նկատեցի, որ տատս թաքուն առանձնացավ բոլորից ու մտավ տուն: Նա քթի տակ կարծեմ մրթմրթաց. «Դու խոտ հնձող ես, հա՞… Ցո՛ւյց կտամ քեզ…»:
Տղաները մտախոհ քորեցին ծոծրակները: Հետո սկսեցին քննարկել իմ առաջարկը: Ամբոխը սկսեց ցրվել: Ոմանք նույնիսկ ուրախացել էին, որ գնդակը այլևս չի ջարդի իրենց ապակիները: Միայն միաչքանի տատիկը մի քիչ երկար նայեց վրաս, աչքը թերահավատորեն կկոցած:
Խոտը իհարկե ես չեմ հնձել: Տղաները՝ իմ նոր ընկերներն էին ամեն գործն անում: Գնդակն էլ բնականաբար հանեցինք հողից: Սակայն առաջարկեցի փող հավաքել ու նորը գնել: Համաձայնվեցին: Լուիզան, որին կարծես բոլորը մոռացան, հեռվից խոժոռված նայում էր մեզ:
Մի անգամ տատս հանդիմանեց ինձ, որ մյուս տղաների պես տնից տկլոր դուրս չէի գալիս:
-Էս շոգին էնա շուբես հագիր…
Ես ամաչում էի առանց շապիկի դուրս գնալ փողոց: Չնայած գյուղի բոլոր տղաները միայն շորտերով էին:
-Սա քաղաք չի, բալե՛ս:
-Մեզ մոտ էլ միայն շորտերով են դուրս գալիս, տա՛տ…
-Վե՛րջ… Կամ կհանվես կամ հետ կուղարկեմ քաղաք…
Երբ տնից դուրս եկա առանց շապիկի, ինձ թվաց, թե արևը ծաղրեց մարմնիս սպիտակությունը: Ծոծրակս ու ականջներս այրվում էին: Կարծես բոլորը ինձ էին նայում: Սկզբում ձեռքերս խաչաձև ծալեցի կրծքավանդակիս մոտ, բայց զգացի, որ դրանով մատնում եմ ամոթս: Վերջապես աղջիկ հո չե՞մ… Ստիպված ձեռքերս իջացրեցի: Ասես հետզհետե գոլորշիանում էի գյուղի երեսից: Երկար փողոցը անցնելով կռահեցի, որ անգիտակցաբար բռնել եմ դաշտի ճանապարհը: Փրկությունը դաշտում էր: Բոլորի աչքերից կարելի էր պատսպարվել միայն դաշտում:
Շոգ էր: Դաշտում ես մենակ էի: Մեղմ հովը փչելով՝ անցնում էր թևատակերիս միջով ու ասես ինձ բարձրացնում էր վերև: Մի քանի մետր հեռավորության վրա նկատեցի խոտերի մեջ պառկած տկլոր Լուիզային: Գլխին լայնեզր գլխարկ էր դրել: Ձեռքերը ծալել էր ծոծրակի տակ: Երբ մոտեցա նրան, նա կշտամբող հայացքով նայեց վրաս: Ես զարմացա, որ չնայած առանց շապիկի էի, բայց նրանից չէի ամաչում:
Ես պառկեցի նրա կողքին, ձեռքերս նրա պես դրեցի ծոծրակիս տակ:
-Ամբողջ թաղով խելքը տվել են ստադիոնին: Ո՞վ է ինձ հիշում:
-Քո վրա հիմա չեն ծիծաղում…
-Ե՛ս էի նրանց վրա ծիծաղում: Նրանք առիթ էին ինձ տալիս: Իսկ դու ամեն ինչ փչացրիր:
Ես նայեցի նրա կրծքին:
-Կարելի՞ է ձեռ տամ:
-Համա թե լկտի ե՜ս…:
Ես վերելակի կոճակի պես սեղմեցի նրա պտուկը: Լուիզան ծիծաղեց:
-Էդպես են ձեռ տալի՞ս:
Հետո սկսեց պոկռտել խոտն ու ծածկել կուրծքը: Նայեցի դեմքին: Մի թեթև կարմրել էր: Կարծեմ ամաչեց: Ես նույնպես ամաչեցի ու խուսափելով նրա հայացքից նորից պառկեցի մեջքի վրա:
Այդ պահին ես ինձ զգացի շատ հպարտ ու թաղի տղաներից ավելի ուժեղ: Ես պառկած էի գյուղի ամենասիրուն աղջկա կողքին… Նա մերկ էր… Ես սեղմել էի նրա պտուկը… Իմ հրամանով տղաները ստադիոն կառուցեցին… Ինձ սկսեցին հարգել… Ես անպատիժ մնացի իմ հանցանքների համար… Լուիզային այլևս ոչ ոք չէր նեղացնում…
Նման մտքերով էի տարվել, երբ նկատեցի, թե ինչպես էր Լուիզան հեռանում, շրջազգեստի փեշերը քսելով երկար խոտաբույսերին…
* * *
Կրկին գյուղում եմ: Նոր ու ծերացած դեմքեր են հանդիպում ինձ: Ինչքան բան է փոխվել գյուղում ու ինչքան բան է մնացել նույնը: Ոմանք հիշում են ինձ, ոմանք ձևացնում են, թե հիշում են: Ճիշտն ասած, ինձ հետաքրքրում է միայն Լուիզան. կհիշի՞ ինձ…
Ինձ ցույց տվեցին նրա տունն, ու ես որոշում եմ այցելել նրան:
Ցանկապատից այն կողմ, տան պատշգամբում, երեխաներ են խաղում: Լուիզան հենվել է սյունին, գրկին երեխա է՝ հավանաբար ամենափոքրը: Նա երկար մազեր ունի, ու չնայած ամառ է, բայց երկարաթև ու մինչև կոկորդը կոճկած բլուզ է հագել: Նրա ձեռք բերած համեստությունը նրան դարձրել է ավելի կրքոտ:
Լուիզան ճանաչում է ինձ ու առանց ներս հրավիրելու սկսում է զրուցել հետս:
-Հինգ երեխա հաշվեցի, բոլորը քո՞նն են…- հարցնում եմ:
-Յոթն են, — ժպտում է Լուիզան, — ասում են՝ մարդս հավատացյալ է, իսկ ես կարծում եմ, որ աննորմալի մեկն է…
Ծիծաղում ենք:
Շուտով հրաժեշտ եմ տալիս Լուիզային ու հետն էլ հարցնում դաշտի մասին:
-Ո՞ւր է դաշտը… – պատասխանում է նա, ապա նայում քնած երեխային ու մտնում տուն:
Ես բռնում եմ դաշտի ճանապարհը: Սակայն դաշտի փոխարեն հայտնվում եմ գյուղի նոր թաղամասում: Դաշտից մնացել է միայն ստադիոնը:
Ո՞ւր է դաշտը, լսելիքումս Լուիզան անդադար կրկնում է տարօրինակ հարցն, ու հետզհետե նրա խոսքերում նախատինք է զգացվում:
Ճիշտ էլ՝ ո՞ւր է դաշտը, ո՞ւր է տատս, իսկ ո՞ւր է Լուիզան…

Рубрика: Պատմություն

Բաթումի պայմանագիր

Բաթումի պայմանագիր․ 1918, այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերականկառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, կնքվել է հունիսի 4-ին Բաթումում։ Թուրքիայի կառավարության անունից պայմանագիրը ստորագրել են Խալիլ բեյը, Վեհիբ Մեհմեդ փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին, Մ. Պապաջանովը։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում։

Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։ Գեներալ Անդրանիկը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։

Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆաերկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ Ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին Վրաստանն անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։

Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։ Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև։ 2-րդ հոդվածով որոշվում էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար կմ քառակուսի տարածությամբ։ 4–րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»։ Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար։ 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։ 6-ից 10-րդ հոդվածները հիմնականում ուղղված էին Հայաստանում իսլամադավան բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը։ Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրիին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում Էին 14-րդ հոդվածով։

Կնքվեցին նաև լրացուցիչ պայմանագրեր Հայաստանի խճուղային ճանապարհների օգտագործման, հայկական ռազմական ուժերի անհապաղ զորացրման և այլնի վերաբերյալ։ Թուրքական կառավարությանն իրավունք էր վերապահվում Հայաստանում ունենալ իր ռազմական կոմիսարները, որոնք հետևելու էին խճուղային ճանապարհներով թուրքական զորքերի անարգել փոխադրումներին։ Նույն օրը թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ, որով Թուրքիային անցան Կարսը, Արդվինը, Արդահանը, Բաթումը, Ախալքալաքն ու Ախալցխան։

Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի(1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագրից։ 1918 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից, 1919 թվականի ապրիլին թողեցին Կարսի մարզը։

Աղբյուր ՝ 1

Рубрика: Գրականություն

«Ցտեսություն, Անուկ». Վերլուծություն

Պատմությունը հայրենսաիրության մասին էր: Պատվածքի հերոսները հայրենասեր էին, սակայն ստիպված էին լքել իրենց հայրենիքը: Նրանք իրենց հետ տարան հայրենիքի հողը: Դրանով փորձում էին սփոփել իրենց հոգում գտնվող կարոտը հայրենիքի հանդեպ:
Ճի՞շտ է, պատմությունն ինքնին տխուր է: Անուկը, պետք է տղայի հետ որոշ ժամանակ առանց ամուսնու ապրի օտարության մեջ։ Թեև նրա մարմինը թռչում է հեռավոր երկիր, սակայն հոգին ու միտքը մնում են հայրենիքում։ Նա այն հույսով էր գնում, որ մի պայծառ օր, պետք է վերադառնա հայրենիք:

Рубрика: Պատմություն

Հայաստանի առաջին հանրապետություն

Հայաստանի Հանրապետութիւն(Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանինվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։

1918 թվական

1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։

1918 թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն)։

1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։

1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից:

1918 թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։

1918 թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին:

1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։

1918 թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում:

1918 թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։

1918 թ. աշնանից մինչև 1919 թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։

Աղբյուր ՝ 1

Рубрика: Հայոց լեզու

Վարժություններ

1.Երենսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ ովքեր ընտանիք ու հարազատներ ունեին։

2.Սա խեղճացած այն պարոն է, որ երեկ հարթակից հոխորտաղ։

3.Այն ինչ դու որոնում ես, ես չեմ անշու՜շտ։

4.Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որ նրա արքունիքում պաշտոն ստանա։

5.Այն գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիներ։

6.Ես ուզում եմ, որ ավելի շատ լույս աշխարհ գան։

7.Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որպեսզի օրվա նորություններն իմանար։

Рубрика: Պատմություն

Իրանի իսլամական հեղափոխություն

Իրանի իսլամական հեղափոխություն, 1979 թվականի հեղափոխություն իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեց միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ այաթոլլա Խոմեինու գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականիհունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:

1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայի առաջնորդությանը: